ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ

Երևանի Բ․Ժամկոչյանի անվան թիվ 119  ավագ  դպրոցի սաներն  իրենց  ջերմագին  բարեմաղթանքներն  ու  փոքրիկ  նվերներն  են  հղում  Ամանորի կապակցությամբ՝  փորձելով  փոքր-ինչ  ջերմացնել  մեր  երկրի  սահմաններն  անառիկ  պահող  հայ  զինվորների  սրտերը․․․

 

Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտների փոխանակման ծրագիրը Գերմանիայում

Մագդենբուրգի՝ Ալբերտ-Էյնշտեյն Գիմնազիան և մեզ հետ համագործակցող դպրոցը՝ Բենյամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցը ամեն տարի մասնակցում է աշակերտների փոխանակման ծրագրին: Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ ամուր և կայուն են:Այս երկու երկրները  դիվանագիտական հարաբերությունների մեջ են 1918 թվականից սկսած և 1991 թվականին իրենց կապը ավելի ընդլայնեցին: Կարծում ենք,որ այս փոխանակման ծրագիրը շատ կարևոր է,քանի որ այն նաև ամրացնում է մեր հարաբերությունները միմյանց հետ: Բացի դրանից այս ծրագիրն օգնում է աշակերտների լեզվի զարգացմանն ու լավացմանը,ինչպես նաև մշակույթին ծանոթանալը: Այս տարի աշակերտների փոխանակման ծրագրին մասնակցել են 10 հայ և գերմանացի աշակերտներ և  աշակերտուհիներ:  Հայ աշակերտները իրենց ուսուցչի՝ընկեր Գրիգորյանի հետ միասին այցելեցին Մագդեբուրգ քաղաքի՝Ալբերտ-Էյնշտեյն Գիմնազիան  13.09.17-23.09.17

23.10.2017 Բ . Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոցի 10/2 դասարանում (ուսուցիչ ՝ Ա. Գալումյան ) տեղի ունեցավ ցուցադրական գործնական աշխատանք «Հասարակագիտություն » առարկայի «Գեղագիտություն » բաժնից :
Դասարանը բաժանվել էր 5 խմբի , որոնցից յուրաքան-չյուրը սահիկաշարի միջոցով ներկայացրեց իր ստեղծագործական , հետազոտական աշխատանքը հանձնարարված թեմայի շուրջ : Գովելի է այն փաստը , որ աշխատանքի ընթացքում աշակերտները կարողա-ցան դրսևորել իրենց խորը գիտելիքները նաև մյուս առարկաններից : Նման դասերը ունեն ոչ միայն կրթական ,այլև դաստիարակչական մեծ նշանակու-թյուն:

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Փետրվարի 8-ին Բ. Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոցում հայրենասիրական  տրամադրություն էր: Դպրոցի բազմաթիվ աշակերտներ հնարավորություն ստացան ներկա գտնվելու աշակերտական –գիտամանկավարժական բացառիկ կոնֆերանսի, որի ընթացքում ձեռք բերված հետաքրքիր ու կարևոր տեղեկությունները  դպրոցականներին և նաև իրենց գիտելիքները դպրոցի ներսում գործնականում կիրառող պրակտիկանտներին կուղեկցեն ամբողջ կյանքում:Կոնֆերանսի սկզբում հ. 119 ավագ դպրոցի փոխտնօրեն Ջ. Ամիրխանյանն իր ողջույնի խոսքն ուղղեց ներկա գտնվողներին: Զրույցի ընթացքում պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վ.Վիրաբյանը ներկայացրեց փաստեր, որոնք դժվար թե հնարավոր լինի գտնել դպրոցական  դասագրքերում, ինչն էլ կոնֆերանսը դարձրեց ավելի հետաքրքրաշարժ ու արդյունավետ: Դոկտոր-պրոֆեսոր Վիրաբյանը ուշագրավ փաստեր ներկայացրեց հայ  հայտնի ու անհայտ հետախույզների և նրանց կատարած հերոսությունների մասին:                Պատմաաշխարհագրական գիտխորհրդի նախագահ՝  Ամալյա Գալումյանը շնորհակալություն հայտնելով պարոն Վիրաբյանին, նշեց, որ այս  կոնֆերանսը  ծառայեց իր նպատակին՝ զինելով աշակերտներին ու ուսանողներին  գիտելիքի մեծ ծպաշարով:

ԲԱՑ ԴԱՍ

Հունվարի 29-ին տեղի ունեցավ 11-3 դասարանի մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից համատեղ բաց դաս:Թեմա-Կոն,գունդ,գլան:
Ուսուցիչներ Ն.Սարգսյան, Ա.Մելքոնյան

ԲԱՑ ԴԱՍ

ԵՊՄՀ դասախոսների և 5-րդ հեռակա ուսուցմամբ սովորող պրակտիկանտների հետ անցկացվեց մաթեմատիկայից նախընտրած մեթոդի կիրառմամաբ դաս 08.02.2017թ 6-րդ դասարանում ՏՀՏ-ի կիրառմամբ:
Թեմա — Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
Ուսուցիչ՝ Հ.Հակոբքյոխվյան